Տ-35Ա խորհրդային ծանր տանկը, որն ունի 5 աշտարակ, վերանորոգում են մերձմոսկովյան Զրահատանկային սպառազինության ու ռազմական տեխնիկայի թանգարանում։
Թանգարանի հաղորդագրության համաձայն՝ տանկն արդեն անցել է վերանորոգման առաջին փուլն ու կարողանում է շարժվել սեփական երթով։ Հաջորդ փուլով ՌԴ պաշտպանության նախարարության աշխատակիցները տանկը բերելու են նախկին տեսքին։
1935-ին արտադրված տանկը Տ-35Ա տանկերից միակ պահպանվածն է։ Հայրենական Մեծ պատերազմից առաջ այն օգտագործել են տանկային անձնակազմերի մարզման համար, իսկ պատերազմից հետո՝ 1951-ին, այն հանձնել են թանգարանին։
1932-1939 թվականներին արտադրված բազային մոդելից, որից արտադրել են 61 միավոր, այս տանկը տարբերվում է փոփոխված երթային մասով, ավելի մեծացված աշտարակներով ու 45 մմ թնդանոթներով։
Ծանր տանկերի դասին պատկանող Տ-35Ա տանկը ունեցել է 50 տոննա զանգված ու 5 աշտարակ, որոնք զինված են եղել մեկ 76,2 մմ ու երկու 45 մմ ակոսավոր թնդանոթներով, ինչպես նաև 6-7 հատ 7,62 մմ գնդացիրներով։ Անձնակազմը եղել է 11 մարդ։
Տանկի վրա տեղադրված էր 12 մխոցանի 500 ձիաուժանոց շարժիչ, որով տանկը խճուղում կարողանում էր շարժվել մինչև 28,9 կմ/ժ արագությամբ։
<iframe width=”460″ height=”345″ src=”//www.youtube.com/embed/Owf2e7Xtx70″ frameborder=”0″ allowfullscreen></iframe>