Ադրբեջանում զինծառայողը կրակել է իր ծառայակցին

Ադրբեջանի զինված ուժերի՝ Գանձակում տեղակայված զորամասում 21-ամյա զինծառայող Ռաֆայել Շուքյուրովը, խախտելով անվտանգության կանոնները, իրեն ամրակցված ինքնաձիգից կրակել ու վիրավորել է 20-ամյա ծառայակից Նաջաֆղուլու Գուլիևին։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է տեղեկությունը՝ հավելելով, որ զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել ոտքին և տեղափոխվել հոսպիտալ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *