Ադրբեջանն ու Սերբիան ռազմական համագործակցության համաձայնագիր են կնքել

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Սերբիայի պաշտպանության նախարար Նեբոյշի Ռոդիչի հրավերով փետրվարի 17-ին երկօրյա այցով մեկնել է Սերբիա։

Ադրբեջանն ու Սերբիան ռազմական համագործակցության համաձայնագիր են կնքել

Ադրբեջանն ու Սերբիան ռազմական համագործակցության համաձայնագիր են կնքել

Փետրվարի 17-ին Զաքիր Հասանովն ու Նեբոյշի Ռոդիչը հանդիպում են ունեցել՝ քննարկելով ռազմական համագործակցության հեռանկարները։

Համաձայն Սերբիայիպաշտպանությաննախարարությանպաշտոնականկայքի՝ Սերբիայի պաշտպանության նախարարը հանդիպման ընթացքում շեշտել է՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կմասնակցեն Սերբիայի տարածքում անցկացվող Viking 14 և Platinum Wolf 14 զորավարժությունների։ Հասանովն էլ իր հերթին բնորոշել է Սերբիային որպես «բարեկամական դաշնակից»։

Հանդիպման ավարտին կնքվել է երկկողմ համագործակցության համաձայնագիր, որը ենթադրում է ռազմատեխնիկական և ռազմական կրթության ոլորտներում առավել սերտ փոխգործակցություն։

Հիշեցնենք, որ Զաքիր Հասանովը հունվարի 30-ին ընդունել էր Ադրբեջանում ՍերբիայիդեսպանԶորանՎայովիչին՝ հերթական անգամ անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին։

Ադրբեջանը և Սերբիան համագործակցում են տնտեսական և ռազմական ոլորտներում։ Ըստ ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրի տվյալների՝ Սերբիան Ադրբեջանին տրամադրել է 150 միավոր գնդացիր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *