«Ռուսաստանը 2017–18թթ պիտի կարողանա պատասխանել եվրոպական ՀՀՊ-ին». Մեդվեդև

Ռուսաստանը 2017-2018թթ. պետք է պատրաստ լինի պատասխանել հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգին: ՊՆ  ընդլայնված նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը:

«Մենք իսկապես չենք փակում դռները և հանդիպումների ժամանակ այդ հարցը քննարկում ենք մեր գործընկերների հետ: Ցանկացած դեպքում պետք է պատրաստ լինել  փոփոխությունների և մինչև 2017-2018թթ ամբողջապես կարողանանք պատասխան տալ»,- ասել է Մեդվեդևը՝ հավելելով, որ արդեն համապատասխան ցուցումներ է տվել կառավարությանն ու պաշտպանության նախարարությանը և հիշեցնելով նոյեմբերին արած իր հայտարարությունը:

«Մենք շարունակում ենք բանակցությունները, բայց պետք է պատրաստ լինել զինված ուժերի լուրջ համալրմանը, որպեսզի կարողանանք պատասխանել եվրոպական հակահիրթռային պաշտպանությանը»,- ընդգծել է  ՌԴ նախագահը:

Նշենք, որ նոյեմբերին Մեդվեդևը հանձնարարել էր անհապաղ սպառազինության կազմում ներառել Կալինինգրադի՝ ռադիոտեղորոշիչ համակարգը, որը նախատեսված է հրթիռային հարձակման նախազգուշացման համար: Նա նաև հրահանգել էր ուժեղացնել ռազմավարական և ատոմային ուժերի պաշտպանությունը: Բացի այդ, ռազմավարական և բալիստիկ հրթիռները վերազինել այնպիսի համակարգերով, որոնք կհաղթահարեն ՀՀՊ-ն: Իսկ Եվրոպա ՀՀՊ-ի շուրջ ռուս-ամերիկյան բանակցությունները դադարեցվեցին, քանի որ ԱՄՆ-ն հրաժարվեց իրաական երաշխիքներ տրամարդել, թե այդ համակարգը չի օգտագործվի Ռուսաստանի դեմ:  

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *