Սաուդյան Արաբիան 10 մլրդ դոլարի զրահատեխնիկա է գնում

Սաուդյան Արաբիայի ու Կանադայի կնքած պայմանագրի համաձայն՝ General Dynamics ընկերության կանադական մասնաճյուղը 10 մլրդ ամերիկյան դոլարի զրահամեքենաներ է տրամադրելու արաբական պետությանը։ Այս պայմանագրի կատարումից հետո կարող է կնքվել հավելյալ ևս մեկ պայմանագիր՝ 3 մլրդ ԱՄՆ դոլար արժեքով։

LAV-25 թեթև զրահամեքենան, որի հիմքի վրա ենթադրաբար նախագծելու են Սաուդյան Արաբիային տրամադրվելիք նոր զրահամեքենաները

LAV-25 թեթև զրահամեքենան, որի հիմքի վրա ենթադրաբար նախագծելու են Սաուդյան Արաբիային տրամադրվելիք նոր զրահամեքենաները

General Dynamics ընկերության պաշտոնյան հաստատել է պայմանագրի կնքման մասին տեղեկությունը, սակայն չի հստակեցրել, թե ինչ զրահամեքենաներ է պատվիրել Սաուդյան Արաբիան։ Հայտնի է, որ դրանք լինելու են ռազմական ու «քաղաքացիական» նշանակության։ Մեքենաները կլինեն նոր, բայց հստակ չէ՝ դրանք կնախագծվեն զրոյից, թե որևէ մեքենայի հիմքի վրա։

Արտադրողն առաջին մեքենաները նախատեսում է հանձնել արդեն 2016-ի ընթացքում, իսկ ամբողջ պայմանագրի կատարումը կտևի 14 տարի։

Ենթադրվում է, որ մեքենաները կլինեն առնվազն երկու տեսակի՝ որոնցից առաջինը կլինի նոր զրահափոխադրիչ՝ 8×8 ընթացամասով, իսկ մյուսը՝ հակաականային հատուկ պաշտպանությամբ թեթև զրահամեքենա՝ 4×4 ընթացամասով։

Սաուդյան Արաբիայի ու General Dynamics ընկերության միջև ռազմական համագործակցությունը սկսվել է դեռևս 1990-ականներից։ Առաջին պայամանգրով Սաուդյան Արաբիան ընկերությունից գնել է շուրջ 2500 միավոր LAV-25 զրահամեքենաներ՝ տարբեր արդիականացումների։

Հետագայում՝ 2009-ին, կողմերը կնքել են 2,2 մլրդ ԱՄՆ դոլարի ևս մեկ պայմանագիր, որով արաբական պետությունը գնել է 724 զրահամեքենաներ։ Իսկ 2011-ին 350 մլն ԱՄՆ դոլարով կնքել են հավելյալ պայմանագիր, որով ընկերությունը պարտավորվել է Սաուդյան Արաբիայի ազգային գվարդիային տրամադրել 82 զրահամեքենա՝ նախագծված LAV-25 զրահամեքենայի հիմքի վրա։

One response to “Սաուդյան Արաբիան 10 մլրդ դոլարի զրահատեխնիկա է գնում

  1. Pingback: Սաուդյան Արաբիան 10 միլիարդ դոլարի զրահամեքենաներ է գնում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *