Թուրքական արբանյակը դուրս է բերվել ուղեծիր

Türksat 4А կապի արբանյակը, որը Ճապոնիան պատրաստել էր Թուրքիայի պատվերով, ղազախական Բայկոնուր տիեզերական արձակման կայանից ռուսաստանյան հրթիռ կրիչով դուրս է բերվել ուղեծիր։

Turksat 4A հանձնման արարողությունը

Turksat 4A հանձնման արարողությունը

Պրոտոն-Մ հրթիռ-կրիչը Türksat 4А արբանյակով տիեզերք է արձակվել փետրվարի 15-ի վաղ առավոտյան։ Թուրքական արբանյակի ուղեծիր դուրսբերումը հաջող է ընթացել, տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Նախատեսվումէ, որ Türksat 4А-նծառայելուէնաևԹուրքիայիզինվածուժերիկարիքներիհամար։

Թուրքիայի համար արբանյակը պատրաստել է ճապոնական Mitsubishi Electric ընկերությունը, աշխատանքներին մասնակցել են նաև թուրք մասնագետները։ Արբանյակի ստեղծման աշխատանքները մեկնարկել էին 2011 թվականին։

Ներկայում ճապոնական կողմի հետ շարունակվում է Türksat 4B արբանյակի կառուցումը, որը կարող է տիեզերք արձակվել 2014 թվականի ընթացքում։

Թուրքիան իր առաջին հետախուզական արբանյակը՝ Rasat-ը, ուղեծիր է դուրս բերել 2011 թվականին։ 2012-ի դեկտեմբերին Չինաստանի «Ժիուգուան» բազայից արձակվել է «Գյոքթյուրք-2» արբանյակը, որը նույնպես ռազմական բնույթի խնդիրներ է լուծում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *