Türksat 4А կապի արբանյակը, որը Ճապոնիան պատրաստել էր Թուրքիայի պատվերով, ղազախական Բայկոնուր տիեզերական արձակման կայանից ռուսաստանյան հրթիռ կրիչով դուրս է բերվել ուղեծիր։
Պրոտոն-Մ հրթիռ-կրիչը Türksat 4А արբանյակով տիեզերք է արձակվել փետրվարի 15-ի վաղ առավոտյան։ Թուրքական արբանյակի ուղեծիր դուրսբերումը հաջող է ընթացել, տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Նախատեսվում է, որ Türksat 4А-ն ծառայելու է նաև Թուրքիայի զինված ուժերի կարիքների համար։
Թուրքիայի համար արբանյակը պատրաստել է ճապոնական Mitsubishi Electric ընկերությունը, աշխատանքներին մասնակցել են նաև թուրք մասնագետները։ Արբանյակի ստեղծման աշխատանքները մեկնարկել էին 2011 թվականին։
Ներկայում ճապոնական կողմի հետ շարունակվում է Türksat 4B արբանյակի կառուցումը, որը կարող է տիեզերք արձակվել 2014 թվականի ընթացքում։
Թուրքիան իր առաջին հետախուզական արբանյակը՝ Rasat-ը, ուղեծիր է դուրս բերել 2011 թվականին։ 2012-ի դեկտեմբերին Չինաստանի «Ժիուգուան» բազայից արձակվել է «Գյոքթյուրք-2» արբանյակը, որը նույնպես ռազմական բնույթի խնդիրներ է լուծում։
Pingback: Թուրքիայում բացվել է «տիեզերական համակարգերի արտադրության» առաջին կենտրոնը | Ռազմ.info
Pingback: Թուրքիայի ՊՆ լրտես արբանյակը դուրս է բերվել ուղեծիր | Ռազմ.info