НИТКА-ն օգտագործելու համար՝ ՌԴ-ն Ուկրաինային 700 հազարի փոխարեն կվճարի 2 մլն դոլար

Ռուսաստանը համաձայնել է ուկարաինական վերգետնյա փորձարարամարզական ավիցիոն համալիրի (НИТКА) համար վճարել  ավելացված գումարը: Գրում է «Կոմերսանտ-Ուկրաինան»: Այժմ ամեն տարի Ռուսաստանը կվճարի 2 մլն դոլար, նախկին՝ 700.000 դոլարի փոխարեն:

Վարձավճարի մեծացման մասին ավելի վաղ բանակցում էին Ռուսաատանի ու Ուկրաինայի պաշտպանության նախարարները: Այն ժամանակ ուկրաինական կողմը հայտնել էր, որ  ավիացիոն համալիրով հետաքրքված են Հնդկաստանն ու Չինաստանը, որից հետո Ռուսաստանն առաջարկել էր բարձրացնել վարձավճարի չափը: Ռուս-ուկրաինական նոր համաձայնագիրը կկնքվի առաջիկայում:

Ուկրաինական զորավարժարանում մարզվում էին ռուս օդաչուները, որը գտնվում է Նովոֆյոդորովկա օդանավակայանում՝ Սակի քաղաքի մոտակայքում: Այն կառուցված է նավի տախտակամածի տեսքով և համապատասպանում է «Կուզնեցով» ավիակրի՝ թռիչքի համար նախատեսված տախտակամածի չափերին: Թռիչքային դաշտը պատրաստված է պողպատից և ունի ցատկահարթակ ու վայրէջքն արգելայող համակարգ:

Ռուսաստանը ներկայումս զբաղված է Կրասնոդարի մարզում սեփական փորձարարամարզական ավիցիոն համալիրի ստեղծմամբ: 2010թ. պաշտոնապես հայտարարվել էր, որ այդ համալիրը հնարավոր կլինի օգտագործել 2012թ.-ին: Այն կունենա 2500 մետր երկարության թռիչքավայրէջքային երկու ուղի, իսկ ամբողջապես պատրաստ կլինի 2020թ.-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *