Մի շարք ահաբեկչական գործողությունների հետևանքով Իրաքում զոհվել է 23 մարդ

Իրաքի որոշ քաղաքներում մի շարք պայթյունների հետևանքով զոհվել է քսաներեք, վիրավորվել՝  հարյուր մարդ ։ Այդ մասին հայտնում է ՖրանսՊրեսս գործակալությունը։

Պայթյունները տեղի են ունեցել մարտի 20-ի առավոտյան։ Հզոր պայթյուններ են եղել Քերբելի և Քիրքուկ քաղաքներում։ Քերբելայում, որը շիյաները համարում են սուրբ քաղաք, մահացել է տասներեք, վիրավորվել՝ քառասունութ մարդ, իսկ արդյունաբերական քաղաք Քիրքուկում զոհվել է յոթ, վիրավորվել՝ երեսուն մարդ։

Բաղդադի կենտրոնում ահաբեկիչ-մահապարտը ավտոմեքենայում պայթեցրել է այն, որի արդյունքում մահացել է երեք և վիրավորվել՝ քսանմեկ մարդ։ Պայթյուններ են տեղի ունեցել նաև Բայջի, Սամարրա, Թուզ-Հուրմաթո, Դահուկա, Դհուլույա, Հիլլ և Լատիֆլիա քաղաքներում։

Ավելի վաղ՝ մարտի 19-ին, ահաբեկիչները հինգ պայթյուն են իրականացրել երկրի հյուսիսում՝ Դիյալա նահանգում։ Այդ ահաբեկչությունների արդյունքում մահացել է  մինիմում երեք, վիրավորվել երեսուն մարդ։

Մյուս շաբաթ Բաղդադում պետք է սկսվի Արաբական երկրների լիգայի գագաթնաժողովը։ Տեղական ԶԼՄ-ը կարծում են, որ այդ ահաբեկչական գործողությունները կապված են գալիք գագաթնաժողովի հետ։ Նշվում է նաև, որ ամերիկյան բանակի դուրս բերումից հետո ահաբեկչական գործողությունների թիվը ավելացել է ։

One response to “Մի շարք ահաբեկչական գործողությունների հետևանքով Իրաքում զոհվել է 23 մարդ

  1. Pingback: Սեյրան Օհանյանը մեկնել է ԱՄՆ: Թուրքիան չի ցանկանում լքել Աֆղանստանը. օրվա ամփոփում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *