Փետրվարի 13-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրամանով Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ է նշանակվել Վարլամ Ավալիանին։
Այս մասին հաղորդում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
2012 թվականից մինչ օրս Վարմալ Ավալիանին զբաղեցնում էր պաշտպանական գերատեսչության ղեկավարի խորհրդականի պաշտոնը։ Նոր փոխնախարարը վերապատրաստվել է Հռոմում՝ ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջում։
Ըստ վրացական լրատվամիջոցների՝ նորանշանակ Վարլամ Ավալիանին պաշտպանական գերատեսչությունում զբաղվելու է հասարակական և սոցիալական ոլորտով։