ՀՀ-ն միանում է ՌԴ-ի և Բելառուսի «Պաշտպանական համակարգեր» համաձայնագրին

Փետրվարի 13-ին կայացել է Հայաստանի կառավարության հերթական նիստը, որի ժամանակ գործադիրը համաձայնություն է տվել Ռուսաստանի և Բելառուսի «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրին ՀՀ միանալու համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Հաջորդ որոշմամբ համաձայնություն է տրվել նաև նույն համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու արձանագրության կնքման առաջարկությանը: «Համաձայնագրերի կնքումը բխում է ՀՀ շահերից, քանի որ փաստաթղթերը Հայաստանի համար հնարավորություն են ստեղծում մասնակցել արտադրական, գիտատեխնիկական և ներդրումային ներուժի հետագա ինտեգրմանն ու առավել արդյունավետ օգտագործմանը, ինչպես նաև կողմերի պետությունների արդյունաբերական համալիրների կոոպերացիոն կապերի բարձր մակարդակի ապահովմանը», նշված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում։

Նշենք, որ «Պաշտպանական համակարգեր» ԲԲԸ-ն միավորում է 15 ռուսաստանյան և բելառուսական ռազմարդյունաբերական ձեռնարկության։ Այս խմբի նշանակալի մշակումներից է Պեչորա-2Մ զենիթահրթիռային համալիրի արդիականացումը, Ֆենիքս օպտիկա-էլեկտրոնային կայանը և այլն։

One response to “ՀՀ-ն միանում է ՌԴ-ի և Բելառուսի «Պաշտպանական համակարգեր» համաձայնագրին

  1. Pingback: Հայաստանը միացել է ՌԴ-ի և Բելառուսի «Պաշտպանական համակարգեր» համաձայնագրին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *