Սուրբ Սարգսի տոնական միջոցառում՝ ռազմական ավիացիոն ինստիտուտում

ՀՀ ՊՆ Մարշալ Խամփերյանցի անվան ռազմական ինստիտուտում Սուրբ Սարգսի տոնին նախընթաց, միջոցառում է անցկացվել։

Համերգային երեկոն օրհնությանբ բացել է ռազմական ինստիտուտի հոգևոր սպասավոր տեր Ենովք քհն. Եսայանը, ով իր խոսքում կարևորեց հատկապես ռազմական գործչի, զինվորի, սպայի հոգևոր կյանքը. «Հայրենիքին ծառայելը մերձավորի սիրուց բխած կամավոր փորձության գնալու պատրաստակամություն է, որն առանց հաստատուն հավատքի և Աստծո օգնության դատապարտված է ձախողման։

Սուրբ Սարգիսը նաև արդարության մարտիկ էր և հանուն տիեզերական ճշմարտության և արդարության կրեց նահատակության պսակն ու դարձավ մեզ համար ոչ միայն բարեխոս Ամենակալ տիրոջ առջև, այլև հեղինակություն ու ճշմարիտ կյանքի ուղենիշ»,-իր խոսում նշել է տեր Ենովք քհն. Եսայանը, տեղեկացնում է ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության կայքը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *