Հեռահար միջոցների կիրառման խնդիրները՝ ՀՀ ՊՆ խորհրդակցության օրակարգում

Փետրվարի 13-ին ՊՆ-ում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է  հեռահար միջոցների կիրառման խնդիրները։

Խորհրդակցություն ՀՀ պաշտպանության նախարարությունում

Խորհրդակցություն ՀՀ պաշտպանության նախարարությունում

Խորհրդացկությանը մասնակցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների պետեր։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի ծավալման, խմբավորումների ստեղծման, մարտական գործողությունների վարման, նոր սպառազինության ու տեխնիկայի բաշխման հարցերը, ինչպես նաև հեռահար միջոցների կիրառման խնդիրները։

Քննարկումների մասնակիցները հատուկ ուշադրություն են դարձրել ինչպես պաշտպանական, այնպես էլ հակահարձակողական գործողությունների ընթացքում զորքերի կիրառման ձևերին և եղանակներին:

Նշենք, որ վերջին շրջանում ակտիվացել է  Իսկանդեր օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրի՝ Հայաստանի ձեռքբերման վերաբերյալ քննարկումները։ Առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *