Փետրվարի 12-ին Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացած զինծառայող Արշակ Զադայան մահվան դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ 376-րդ հոդվածի 2-րդ մասով։ Այն է՝ ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը։
Քննչական ծառայությունից հայտնեցին նաև, որ դեռևս ձերբակալվածներ չկան։
Հիշեցնենք, որ Արշակ Զադայանի մոտ նախնական տվյալներով սուր թոքաբորբ է ախտորոշված եղել։
Զինծառայողը Գորիսից էր, բանակ էր զորակոչվել անցյալ տարվա գարնանը։ Ծառայում էր Արարատի զորամասերից մեկում։