ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգում տանկային բիաթլոնի երթուղի են կառուցում

2014-ի տանկային բիաթլոնի ռուսաստանյան առաջնությանը մասնակցելու համար Ռուսաստանի զինուժի հարավային ռազմական օկրուգում (ՀՌՕ) սկսել են մրցումներ կազմակերպել տանկային անձնակազմերի միջև։

Նրանք իրենց պարապմունքները կանցկացնեն օկրուգի զորավարժարանում, որտեղ տանկային բիաթլոնի անցկացման համար կառուցում են նոր անփոփոխ երթուղի, ինչի մասին հայտնում է ՀՌՕ-ի մամուլի ծառայությունը։

Նոր երթուղին կհամապատասխանի մերձմոսկովյան Ալաբինո զորավարժարանի չափանիշներին, որտեղ անցյալ տարի անցկացվել է առաջին տանկային բիաթլոնը։ Առանձին երթուղի կկառուցվի նաև հետևակի մարտական մեքենաների համար։

2013-ի միջազգային տանկային բիաթլոնը, որին կանաչ ներկված տանկով մասնակցում էր հայկական լավագույն տանկային անձնակազմը

2013-ի միջազգային տանկային բիաթլոնը, որին կանաչ ներկված տանկով մասնակցում էր հայկական լավագույն տանկային անձնակազմը

ՀՌՕ-ի թիմը նախորդ տարի ռուսաստանյան տանկային բիաթլոնում զբաղեցրել է 2-րդ տեղը 4 օկրուգների մրցապայքարում։ Օկրուգի հրամանատարությունն արդեն սկսել է լավագույն 8 տանկային անձնակազմերի ընտրությունը 2014-ի տանկային բիաթլոնիհամար։

Լավագույն անձնակազմերը կընտրվեն մինչև փետրվարի 22-ը, իսկ ընտրության համար մրցումներին կմասնակցեն ինչպես ռուսաստանյան զորամասերի անձնակազմերը, այնպես էլ Հայաստանում, Հարավային Օսեթիայում ու Աբխազիայում տեղակայված ու ՀՌՕ-ի մեջ մտնող ռազմաբազաների անձնակազմերը։ Մրցումների հաջորդ փուլում 8 անձնակազմերից կընտրվեն տանկի ու ՀՄՄ-ի՝ օկրուգի լավագույն անձնակազմերը, որոնք էլ օկրուգը կներկայացնեն Ռուսաստանի համաբանակային տանկային բիաթլոնում։

Նշենք, որ Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայում տանկային բիաթլոնին սկսելենպատրաստվելդեռևս 2014-իհունվարին։ Այստեղ պարապմունքների մեջ ներգրավված են 30 տանկ։

Նախատեսված է, որ 2014-ի միջազգային տանկային բիաթլոնը կանցկացվի հուլիսի 26-ից օգոստոսի 16-ը։ Մասնակից երկրներից Ուկրաինան, Հունաստանը, Չեխիան, Իտալիան ու Չինաստանը հայտարարել են, որ բիաթլոնինկմասնակցենսեփականտանկերով։

Իսկ ընդհանուր առմամբ 2014-ի միջազգային տանկային բիաթլոնին մասնակցելու հրավեր է ուղարկվել 41 երկրի, որոնցից 15-ը հաստատել են իրենց մասնակցությունը ու հայտնել են, որ կմրցեն ռուսական արտադրության Տ-72Բ տանկերով։

Նշենք, որ 2014-ին Ռուսաստանը միջազգային տանկային բիաթլոնն անցկացնելուէնորագույնՏ-72Բ3Մտանկերով։ Բացի այդ, հայտնի է, որ 2014-ին միջազգային տանկային բիաթլոնին կմասնակցեննաևհետևակիմարտականմեքենաներ, որոնց համար ներկայումս կառուցվում են առանձին երթուղիներ։

Հիշեցնենք, որ տանկային բիաթլոնի միջազգային առաջին մրցույթը անցկացվել է 2013-ին ռուսաստանյան Ալաբինո զորավարժարանում։ Ընդ որում՝ անցյալ տարիՀՀԶՈւտանկայինանձնակազմընույնպեսմասնակցելէ Ռուսաստանում անցկացված տանկային բիաթլոնի միջազգային մրցումներին։

Հավելենք, որ 2014-ի տանկային բիաթլոնի միջազգային մրցումներ անցկացնելու որոշումը ՌԴ ԶՈւ հրամանատարությունը հաստատել է 2013-ի սեպտեմբերին։ Այս տարի ևս հայկական զինված ուժերի լավագույն տանկային անձնակազմը կմասնակցի մրցույթին։

«Թռչող տանկը» հայկական առաջին տանկային բիաթլոնի ժամանակ

«Թռչող տանկը» հայկական առաջին տանկային բիաթլոնի ժամանակ

Ավելացնենք, որ տանկային բիաթլոն անցկացվել է նաև Հայաստանում։ 2013 թվականի նոյեմբերին հայկականառաջինտանկայինբիաթլոնըկազմակերպվելէԱրցախիպաշտպանությանբանակում՝ խոշոր զորավարժության շրջանակներում։

Օլիմպիական բիաթլոն մարզաձևի նմանությամբ տանկային երկամարտը (բիաթլոնը) կազմված է երկու մասից։ Առաջին մասը ենթադրում է երեք երթային շրջանների կատարում, որի ընթացքում տանկերը հաղթահարում են նաև տարբեր արգելքներ, որոնց թվում՝ խրամ, էսկարպ, կամուրջ և այլն։

Մյուս մասը մարտական կրակն է՝ տանկի բոլոր կրակային միջոցներով, ընդ որում թնդանոթից կրակում են և´ ընթացքից, և´ կանգնած վիճակից։ Կրակի ժամանակ վրիպելու դեպքում տանկերը կատարում են լրացուցիչ տուգանային շրջաններ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *