Իրաքն առաջին անգամ ինքնաթիռներ է գնել Պակիստանից

Իրաքի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը պակիստանյան  Pakistan Aeronautical Complex  ընկերության հետ կնքել է MFI-395 Super Mushshak ուսումնական ինքնաթիռների տրամադրման պայմանագիր։ Այն նշանակալից է, քանի որ Իրաքն այս պայմանագրով առաջին անգամ  ավիացիոն տեխնիկա է ձեռք բերում Պակիստանից։

MFI-395Super Mushshak ուսումնական ինքնաթիռ

MFI-395Super Mushshak ուսումնական ինքնաթիռ

Պատվիրատուի պահանջով՝ ինքնաթիռին կցվել են պիլոններ՝ մինչև 300 կգ սպառազինության համար նախատեսված կախոցների համար։

Ինչպես հաղորդում է «Ջեյնս» ռազմական վերլուծական հանդեսը, պակիստանյան  Pakistan Aeronautical Complex  ընկերության գործունեությունը վերահսկող պակիստանյան ռազմաօդային ուժերի ներկայացուցիչների խոսքերով՝ պայմանագրով նախատեսված է 20 միավոր Super Mushshak-ի գնում։

Կնքվել է հավելյալ պայմանագիր ևս, որը ենթադրում է՝  իրաքցի օդաչուները Պակիստանում Super Mushshak-ի կառավարման դասընթացներ կանցնեն։

Նշենք նաև, որ այս պայմանագիրը Super Mushshak ինքնաթիռների տրամադրման շրջանակներում թվով երկրորդ արտահանման համաձայնագիրն է. ավելի վաղ նմանատիպ ինքնաթիռներ Պակիստանից գնել է Սաուդյան Արաբիան, այժմ գնած 20 միավոր Super Mushshak-ները շահագործվում են Սաուդյան Արաբիայի ՌՕՈւ կազմում։

Super Mushshak-ի անձնակազմը 3 հոգի է՝ տեսուչ, զինծառայող, որն ուսանում է դրա ղեկավարումը, և ուղևոր։ Այն ունի 7.15 մ երկարություն, թևի բացվածքը՝ 8.85 մ, բարձրությունը՝ 2.6 մ, ունակ է բացել մինչև 268 կմ/ժ արագություն մինչև 814 մ բարձրության վրա։ Օդուժում այն կիրառվում է հիմնականում օդաչուների հիմնարար ուսուցման ու վերապատրաստման նպատակներով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *