Ռուս-ամերիկյան «Զգոն արծիվ-2014» համատեղ զորավարժությունը կանցկացվի օգոստոսին

Ռուս-ամերիկա-կանադական «Զգոն արծիվ 2014» զորավարժությունն այս տարի անցկացվելու է օգոստոսին։ Զորավարժության մասնակիցներն այժմ մշակում են իրենց համատեղ գործողությունները համակարգիչների և էլեկտրոնային քարտեզների միջոցով։

«Զգոն արծիվ-2012» զորավարժության ընացքից Նկարը՝ ՌԴ ՊՆ կայքից

«Զգոն արծիվ-2012» զորավարժության ընացքից
Նկարը՝ ՌԴ ՊՆ կայքից

Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԶՈւ Արևելյան ռազմական օկրուգի մամուլի ծառայության ղեկավար փոխգնդապետ Ալեքսանդր Գորդեևին։

Նշենք, որ զորավարժության ժամանակ ղեկավարման կենտրոններ են լինելու Խաբարովսկ և Կոլորադո-Սփրինգս, ինչպես նաև Պետրոպավլովսկ քաղաքներում, իսկ ահա զորավարժությունն անցնելու է ԱՄՆ-ի Անկորիջ քաղաքում։

Զորավարժության ընթացքում անձնակազմները փորձարկելու են, թե ինչպես ահաբեկիչների կողմից բռնագրավված ինքնաթիռը հարկադիր վայրէջքի տանեն կամ էլ վերադարձնեն։ Փորձարկվելու են նաև որոնողափրկարարական համատեղ գործողություններ։

Նշենք, որ ռուս-ամերիկյան «Զգոն արծիվ» զորավարժությունն անցկացվում է 2010 թվականից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *