Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայում սպարտակիադա են անցկացնում

Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի զինծառայողները, 2014 թվականին Սոչիում անցկացվող ձմեռային օլիմպիական խաղերից հետ չմնալով, սպարտակիադա են անցկացրել։

Մրցությունն անցել է 2 փուլով՝ 5 կիլոմետր դահուկներով մրցավազք և 4 անգամ 2,5 կմ էստաֆետա։ Ի տարբերություն Սոչիի օլիմպիականների՝ զինծառայողները մրցել են զինվորական համազգեստներով և հայրենական արտադրության դահուկներով։ Ռազմական դահուկներն ավելի կարճ ու լայն են։ Դրանք նախատեսված են դժվարանցանելի հատվածներում բեռները իրենց հետ տեղափոխելու համար։

Նշենք, որ մրցության հաղթողներն արդեն հայտնի են։ Նրանք շարունակելու են պայքարը ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի չեմպիոնատի համար, որն անցկացվելու է փետրվաի 12-13-ը Վոլգոգրադում։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան տեղակայվել է Գյումրիում 1995 թվականին և իրականացնում է մարտական հերթապահություն ԱՊՀ ՀՕՊ Միասնական համակարգի շրջանակներում։ Պայմանագիրը նախապես կնքվել էր 25 տարի ժամկետով, իսկ 2010 թվականին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցի ժամանակ այն երկարաձգվեց ևս 49 տարով՝ մինչև 2044 թվականը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *