Ադրբեջանն ու Պակիստանը ռազմական համագործակցության համաձայնագրեր են կնքելու

Ադրբեջանն ու Պակիստանը քննարկում են 2014-ի ընթացքում ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքները փետրվարի 10-ից մեկնարկած Ադրբեջանի և Պակիստանի պաշտպանական գերատեսչությունների աշխատանքային խմբի 5-րդ նստաշրջանին։

Պակիստանում Ադրբեջանի արտակարգ ու լիազոր դեսպան Դաշհին  Շիքարովը մանրամասնել է, որ քննարկումներին ներկա Ադրբեջանի ՊՆ պատվիրակությունը գլխավորում է ՊՆ միջազգային համագործակցության վարչության պետ, գեներալ-մայոր Ռամիզ Նաջաֆովը։

Շիքարովի խոսքերով՝ բանակցությունների ավարտին սպասվում է մի շարք երկկողմ համաձայնագրերի կնքում։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը և Պակիստանը սերտորեն համագործակցում են քաղաքական, տնտեսական, ինչպես նաև ռազմական ոլորտներում։ Պակիստանն առաջին պետությունն է, որ ճանաչել է Ադրբեջանի անկախությունը և ՄԱԿ-ի անդամ միակ երկիրը, որ Հայաստանի անկախությունը չի ճանաչել։

2013-ի մարտին Ադրբեջանի և Պակիստանի միջև կնքվել է ռազմական համագործակցության համաձայնագիր, որին հետևել են երկու երկրների ռազմածովային ուժերի հրամանատարական կազմի մի շարք խորհրդակցությունները ռազմատեխնիկական աջակցության հարցերի շուրջ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *