9 տարի առաջ այս օրը տրվեց Իրաքում պատերազմ սկսելու հրամանը

Ինը տարի առաջ այս օրը Ջորջ Բուշը հրամայեց սկսել Իրաքի դեմ պատերազմը։ Առաջին պայթյունները Բաղդադում լսվեցին հաջորդ առավոտյան տեղական ժամանակով 5։33-ին։

Որպես հարձակման պատճառ նշվում էր, Իրաքի զանգվածային ոչնչացման զենքի ծրագիրը։ Միացյալ Նահանգները ներկայացրել էր իրաքյան նման ծրագրի գոյության ապացույցներ, սակայն ինչպես պարզվեց պատերազմից հետո, այդ ապացույցները կեղծված էին, իսկ զանգվածային ոչնչացման զենքի հետքեր Իրաքում այդպես էլ չհայտնաբերվեցին։

Իրաք ներխուժումը սկսվեց հրթիռային և օդային զանգվածային հարվածներով, որին հաջորդեց նաև ցամաքային ներխուժումը։
Պատերազմի նախօրեին Իրաքի տրամադրության տակ կային հետևյալ ուժերը.

  • զինծառայողներ ” 424000, այդ թվում 375000 կանոնավոր բանակում
  • պահեստազոր ” 650000
  • այլ զորքեր ” 42000
  • տանկեր ” 2200 (սարքին` 1900)
  • հետևակի մարտական մեքենաներ ” 2400 (սարքին` 1800)
  • զրահափոխադրիչներ ” 1300
  • ինքնագնաց հրետանի ” 150
  • քարշակով հրետանի ” 1900
  • համազարկային կրակի կայաններ ” 200
  • ականանետեր ” 2000
  • հրթիռային համակարգեր ” 56
  • ինքնաթիռներ ” 316 (սարքին 50-60%)
  • ուղղաթիռներ ” 375

Իսկ ԱՄՆ-ի գլխավորած հակաիրաքյան կոալիցիան ուներ

  • զինծառայողներ ” 270000
  • զրահատեխնիկա ” 1700
  • ուղղաթիռներ ” 1100 ուղղաթիռ
  • ինքնաթիռներ ” ավելի քան 1000
  • նավեր ” 115, այդ թվում ամերիկյան երեք և բրիտանական մեկ ավիակիր Պարսից ծոցում, երկու ավիակիր Միջերկրական ծովում, 12 սուզանավ (10-ը Պարսից ծոցում, 2-ը` միջերկրական)

Չնայած տեխնիկական թվացյալ լավ զինվածությանը, իրաքյան բանակը առանձին էպիզոդները չհաշված հիմնականում բավականին թույլ դիմադրություն ցույց տվեց։ Իրաքյան ավիացիան ընդհանրապես չօգտագործվեց և պատերազմից հետո շատ ինքնաթիռներ հայտնաբերվեցին ավազի մեջ թաղված։ Բացի այդ Իրաքի սպառազինությունը բավականին հնացած էր և գտնվում էր ոչ լավ վիճակում։

Արդյունքում արդեն ապրիլի 9-ին ամերիկյան բանակը մտավ Բաղդադ։ Պատերազմը հիմնական փուլի ավարտի մասին պաշտոնապես հայտարարվեց մայիսի 1-ին, սակայն դա զուտ պայմանական է. նույնիսկ այսօր չի կարելի ասել, թե պատերազմն ավարտվել է։

Պատերազմի ընթացքում զոհվել է հակաիրաքյան կոալիցիայի շուրջ 5000 զինծառայող։ Մոտ 16000-17000 զինծառայող զոհվել է Իրաքի «հետպատերազմյան» բանակում պարտիզանների հետ բախումների հետևանքով։ Պարտիզանների կորուստները գնահատվում են ավելի քան 26000 մարդ։

Խիստ հակասական են խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին տվյալները. 100000-ին մինչև 655000։ Հայտնի է, որ խաղաղ բնակիչների շրջանում յուրաքանչյուր 4-րդ զոհը կին կամ երեխա է։

One response to “9 տարի առաջ այս օրը տրվեց Իրաքում պատերազմ սկսելու հրամանը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *