«Յուրի Դոլգոռուկի» ատոմային սուզանավը կընդգրկվի Հյուսիսային նավատորմում

Արդեն այս տարի նոր սերնդի առաջին ատոմային սուզանավը՝ 955 նախագծի «Յուրի Դոլգոռուկին»՝ ավարտելով փորձարկումները Սեվերոդվինսկի ռազմարադյունաբերական համալիրում՝ կմտնի Հյուսիսային նավատորմի կազմ: Այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է կոնտր-ադմիրալ Իգոր Մուհամետշինը:

Նա նշել է, որ սուզանավի անձնակազմն արդեն համապատասխան պատրաստություն է անցել:

Սպասվում է, որ 2012թ. ստորջրյա ուժերի գործունեությունը բավական հագեցած կլինի: Դա պայմանավորված է մարտական պատրաստվածության գործողությունների մեծացմամբ:

Նախորդ տարում ատոմային սուզանավերից իրականացվել է բալիստիկ հրթիռների ութ հաջող մեկնարկ, չորսը՝ պետական թռիչքակոնստրուկտորային փորձարկումներ՝ «Բուլավա» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներով: Շարունակում են հյուսիսային նավատորմ վերադառնալ արդիականացված նավեր, այդ թվում «Վորոնեժ» ատոմային ստորջրյա հրթիռային հածանավը:

One response to “«Յուրի Դոլգոռուկի» ատոմային սուզանավը կընդգրկվի Հյուսիսային նավատորմում

  1. Pingback: «Բուլավա» հրթիռները սպառազինության կընդունվեն մինչև տարեվերջ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *