Իրաքում ֆիլմի նկարահանմանը պայթյունից 21 զինյալ է մահացել

Իրաքի Սամարա քաղաքում՝ ահաբեկիչների գաղտնի պատսպարաններից մեկում, փետրվարի 10-ին պատահականության հետևանքով պայթյուն է եղել, երբ զինյալները ֆիլմ էին նկարահանում մահապարտ ահաբեկչի կյանքի և մահվան մասին:

Ինչպես հաղորդում է BBC լրատվական գործակալությունը, պայթյունի պատճառով մահացել է 21 հոգի: Նախնական վարկածով պատճառը ֆիլմում կիրառվող ականապատ ավտոմեքենայի հետ անզգույշ վարմունքն է:

Նկատենք, որ պայթյունից մահացել է ոչ միայն գլխավոր դերակատար զինյալը, այլև Իրաքում ահաբեկչական գործունեություն ծավալող խմբավորման առաջնորդն իր մտերիմներով:

Ոստիկանությունը չի հաղորդում, թե  որ խմբավորման մասին է խոսքը, հայտնի է միայն, որ պայթյունի մասին տեղեկանալով ոստիկանական ուժերը ժամանել են դեպքի վայր, ձերբակալել 12 տուժածներին, նաև 10 հոգո։ Փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Իրաքում բավականին լարված իրավիճակ է. տեղացի սուննի մուսուլմանները, դժգոհելով շիաների ճնշումներից, խռովություններ են ծավալել Անբար նահանգում և վերահսկողություն սահմանել մի շարք բնակելի տարածքների վրա: Սուննիները փորձում են ամրացնել իրենց դիրքերը նաև ահաբեկչությունների դիմելով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *