ՌԴ տեսուչները դիտորդական թռիչքներ կիրականացնեն Թուրքիայում

Ռուսաստանի զինված ուժերի տեսչական խումբը փետրվարի 10-ից 14-ը Թուրքիայում դիտորդական թռիչքներ կիրականացնի Բաց երկնքի մասին պայմանագրի շրջանակներում։

Ան-30. Ռուսաստանի ՌՕՈւ

Ան-30. Ռուսաստանի ՌՕՈւ

Դիտորդական թռիչքը կիրականացվի Դիարբեքիրի ավիաբազայից ռուսաստանյան Ան-30Բ ինքնաթիռով։ Դիտորդական թռիչքի ժամանակ ռուսաստանյան խմբին կմիանան նաև Թուրքիայի ներկայացուցիչները, որոնց հետ էլ կհամաձայնեցվի թռիչքի ուղությունը, ինչպես նաև դիտորդական սարքավորումների կիրառումը։

Ինչպես տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը, սա 2014 թվականին ռուսաստանյան տեսչական խմբի առաջին թռիչքը կլինի արտերկրում։

Բաց երկնքի մասին պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում ԵԱՀԿ անդամ 27 պետությունների կողմից, ավելի ուշ պայմանագրին միացել են ևս յոթ պետություն։ Պայմանագրի մասնակից երկրների օդային տարածքներում պարբերաբար դիտարկումների նպատակով իրականացվում են թռիչքներ` զինուժի և սպառազինության փոխադարձ վերահսկողության նպատակներով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *