Այսօր՝ փետրվարի 10-ին, Վրաստանի զինված ուժերի հրաձգարաններից մեկում կներկայացվի տեղական արտադրության զրահաբաճկոն և սաղավարտ։ Նոր զրահաբաճկոնիև սաղավարտի հեղինակները «Դելտա» ռազմական գիտատեխնիկական կենտրոնն ու «Թբիլավիաշմենի» ձեռնարկությունն են։
Այս մասին հայտնում է վրացական «Կվիրիս պալիտրա» թերթը։
Հայտարարվել է, որ սաղավարտը շուրջ 1.3 կգ է։ Ենթադրվում է, որ սաղավարտը կարող է 5 մետր հեռավորությունից զինծառայողին պաշտպանել ՏՏ տեսակի ատրճանակի 7.62մմ տրամաչափի փամփուշտից։
Իսկ ինչ վերաբերում է զրահաբաճկոնին, ապա այն 6-8 կգ սահմաններում է։ Այս մոդելի համար ենթադրվում է, որ 5 մետր հեռավորությունից կարող է պաշտպանել զինծառայողին ՏՏ տեսակի ատրճանակի կրակից և 10 մետր հեռավորությունից ՍՎԴ-ից (Դրագունովի դիպուկահար հրացան)։