Տոկիոն սպառնացել է ոչնչացնել հյուսիսկորեական արբանյակով հրթիռը

Ճապոնիայի պաշտպանության նախարար Նաոկի Տանական այսօր սպառնացել է ոչնչացնել հյուսիսկորեական արբանյակով հրթիռը, եթե վերջինս անցնի իրենց երկրի տարածքով: Նա նման հայտարարություն է արել Վերին պալատի բյուջեի հանձնաժողովում՝ արձագանքելով պատգամավորների հարցերին:

«Ես մտածում եմ ինքնապաշտպանական ուժերին բալիստիկ հրթիռը ոչնչացնելու հրաման տալու մասին, եթե պարզվի, որ հրթիռներն անցնում են երկրի օդային տարածքով»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ ներկայումս ուսումնասիրվում է զենիթային «Պատրիոտ» համակարգերի և «Իջիս»՝ բազմաթիրախ՝ ուղորդման և չեզոքացման նավերի օգտագործման հարցը, եթե ԿԺԴՀ-ի հրթիռն անցնի Ճապոնիայի տարածքով:

Իսկ ԱԳ նախարար Կոիտիրո Գեմբան նման թռիչքը շատ հավանական է համարել: Ավելի վաղ ԿԺԴՀ-ն հայտարարել էր հրթիռի թողարկման մտադրության մասին, որը ուղեծիր կհանի Երկրի արհեստական «Կվանմյոնսոն-3» («Փայլող աստղ-3») արբանյակը: Պհենյանը արբանյակի արձակման մասին պաշոնապես տեղեկացրել է միջազգային կազմակերպություններին: Սակայն, փորձագետները կարծում են, որ «Կվանմյոնսոն-3»-ը կարող է «Տեպխոդոն-2» բալիստիկ հրթիռի նոր տարբերակը լինել: Ըստ հաշվարկների, դրա առաջին կտորը կառանձնանա Դեղին ծովի վրա՝ Հվ. Կորեայից դեպի արևմուտք: Երկորդը՝ մեկնակի կետից 3.000 կմ հեռավորության վրա՝ Ֆիլիպիններից արևելք:

Պհենյանի հայտարարությունից հետո ԱՄՆ-ն, ՀՎ. Կորեան և Ճապոնիան այս քայլն համարեցին բալիստիկ հրթիռի փորձարկում: Խնդիրն այն է, որ Պհենյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով նման բան անելու իրավունք չունի և ԿԺԴՀ-ից պահանջել են հրաժարվել հրթիռի շահագործումից:

2 responses to “Տոկիոն սպառնացել է ոչնչացնել հյուսիսկորեական արբանյակով հրթիռը

  1. Pingback: «Հավատքի հողի վրա ճնշումներ զինվորների վրա չեն եղել». փորձագետ: Օրվա ամփոփում | Ռազմ.info

  2. Pingback: Ճապոնիան պատրաստվում է հյուսիսկորեական հրթիռին հարվածելուն | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *