Օդանավի առևանգման փորձ է կանխվել Թուրքիայում

Թուրքիան F-16 կործանիչ է օդ բարձրացրել, որպեսզի ստիպի Ուկրաինայից ժամանող օդանավին վայրէջք կատարել այն բանից հետո, երբ ուղևորներից մեկը հայտարարել է, որ պայթուցիկ սարք ունի՝ պահանջելով ինքնաթիռի ուղղությունը փոխել դեպի Սոչի, ուր այսօր մեկնարկել են ձմեռային օլիմպիական խաղերը։

A320 օդանավը Ստամբուլի օդանավակայանում։ Լուսանկարը՝

A320 օդանավը Ստամբուլի օդանավակայանում։ Լուսանկարը՝

Տեղական ժամանակով 18:05-ին Ստամբուլի օդանավակայանում պարտադրված վայրէջքից հետո թուրքական հատուկջոկատայինները գրոհել են ինքնաթիռը, ձերբակալել են ահաբեկիչին և տարել անհայտ ուղղությամբ։

Խարկով-Ստամբուլ չվերթով թռչող ինքնաթիռում 110 ուղևոր է եղել։ Թուրքիայի պաշտոնական անձանց խոսքերով մնացած ուղևորները և անձնակազմը չեն տուժել։ Թուրքական հեռուստաալիքները հեռարձակել են տեսանյութ, որում երևում է օդանավը՝ շրջապատված շտապ օգնության, հրշեջ և ոստիկանության մեքենաներով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *