Դավիթ Կարապետյանն ազատվել է պաշտոնից և նշանակվել…

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով Դավիթ Կարապետյանն ազատվել է մամուլի քարտուղարի պաշտոնից: Razm.info-ն Դավիթ Կարապետյանից հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված պաշտոնից ազատումը:

«Այդ պաշտոնից ազատվել եմ՝ նշանակվելով այլ պաշտոնի: Այժմ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական եմ»,- ասաց Դավիթ Կարապետյանը:

Պաշտպանության նախարարի մամլո քարտուղարի պաշտոնն առայժմ թափուր է, իսկ լրագրողների հետ կաշխատի ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *