Կալաշնիկով կոնցերնը տարին ամփոփել է շուրջ 49 մլն դոլարի վնասով

Ռուսաստանյան «Կալաշնիկով» կոնցերնը կազմավորման հենց առաջին տարում այն փակել է շուրջ 49 մլն ամերիկյան դոլարի վնասով։ «Կալաշնիկով» կոնցերնը նախատեսում է այդ վիճակից դուրս գալ երկու տարվա ընթացքում, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ արտադրությունն ավելացվի երկու անգամ՝ հասցվելով մինչև 150 հազար միավոր արտադրանքի։

Կալաշնիկով կոնցերնի արտադրանք

Կալաշնիկով կոնցերնի արտադրանք

Այս մասին հայտնում է ռուսաստանյան Ռիա Նովոստի լրատվական գործակալությունը՝ հղում անելով կոնցերնի գլխավոր տնօերն Ալեքսեյ Կրիվորուչկոյին։

Հիշեցնենք, որ «Կալաշնիկով» կոնցերնը ստեղծվել է «Իժմաշ» ընկերության հիմքի վրա և միավորում է մի շարք առաջատար ռազմական տեխնիկա արտադրող ռուսական ընկերություններ։ Նախկինում կոնցերնը ղեկավարում էր Կոնստանտին Բուսիգինը, իսկ 2014 թվականի հունվարից կոնցերնի գլխավոր տնօրեն է նշանակվել Աերոէքսպրես ընկերության տնօրեն Ալեքսեյ Կրիվոռուչկոն:

Նշենք, որ Կալաշնիկով կոնցերնը, որն իր մեջ ներառում է հրաձգային զենքի արտադրության մի քանի ձեռնարկություն, ՌԴ կառավարության 2013-ի հոկտեմբերի 4-ի որոշմամբ ընդգրկվեց Ռուսաստանի ռազմավարական ձեռնարկությունների կազմում, որով վերջինիս տրվեց նաև արտոնություններ տնտեսական դաշտում:

Հավելենք նաև, որ կոնցերնը, բացի հրաձգային զենքի արտադրության ձեռնարկությունից, ներառում է նաև հատուկ տեխնիկայի, հաստոցաշինական և սարքավորումների արտադրության ձեռնարկություններ:

Համալիրը օդային թիրախներ հայտնաբերում է շուրջ 32 կմ հեռավորությունից, միաժամանակ կարող է հսկել մինչև 10 թիրախ ու միաժամանակ հարվածել մինչև 4 թիրախի։ Հրթիռի թռիչքի հեռավորությունը 10-15 կմ է։ Համալիրի մոդուլի զանգվածը 15 տոննա է, անձնակազմը՝ 2 հոգի։

Մոդուլային կառուցվածքի ու զանգվածի շնորհիվ համալիրը կարող է տեղադրվել ինչպես բեռնատարների, այնպես էլ նավերի ու տանիքների վրա, տեղափոխվել ուղղաթիռներով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *