Հնդկաստանն ու Իսրայելը համատեղ հակահրթիռային համակարգ են մշակելու

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հավանություն է տվել իսրայելական ընկերությունների հետ համատեղ հակահրթիռային պաշտպանության համակարգերի մշակմանը ։ Նոր համակարգն ուղղված է լինելու չինական բալիստիկ հրթիռներից պաշտպանությանը։

Այս մասին հայտնում է Defense News ռազմական լրատվակայքը։

Ինչպես արդեն հայտնի է, այդ ծրագրին մասնակցելու են Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպությունը (DRDO), հնդկական Bharat Dynamics Limited (BDL) և Bharat Electronics Limited (BEL) ձեռնարկություններն ու իսրայելական IAI և Rafael ընկերությունները։

Հաղորդվում է, որ հակահրթիռային պաշտպանության համակարգի մշակման պայմանագիրը կնքվելու է առաջիկա 6 ամսվա ընթացքում։ Համակարգի մշակման համար օգտագործվելու են IAI և BEL ընկերությունների համատեղ մշակած ռադիոտեղորոշման կայանները։
Նշվում է, որ այս հեռանկարային համակարգն ունենալու է ցածր, միջին և մեծ հեռահարության հակահրթիռներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *