Պաշտոնական տվյալներով Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հայ-ադրբեջանական շփման գիծ աշխատանքային գործուղման է մեկնել՝ առաջնագծի զորամասերում իրավիճակը գնահատելու: Ադրբեջանական «Ազադլըգ» թերթի փոխանցմամբ՝ նախարարն իրականում Բարդայում տեղակայված առաջին բանակային կորպուսում արտակարգ խորհրդակցություն է հրավիրել՝ «զինծառայողների մահվան դեպքերի հաճախակի լինելու, մարտական պատրաստվածության խնդիրների հետևանքով պատժելով որոշ հրամանատարների»:
Բարդ է ասել՝ որքանով է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը: Հայտնի է միայն, որ տեղեկության հաստատում կամ հերքում ստանալու ակնկալիքով «Ազադլըգ»-ը դիմել է պաշտպանության նախարարության մամուլի նորանշանակ խոսնակ Վագիֆ Դարգահլըին: Վերջինս հրաժարվել է մեկնաբանություններից: