Իրանը կարտադրի «Թիթեռնիկ» ԱԹՍ-ներ

Իրանում մեկնարկել է նոր անօդաչու թռչող սարքերի արտադրություն, որը կկոչվի «Շահպարակ» (թիթռենիկ): Հղում անելով իրանական անգլալեզու Պրեսս-TV-ին՝ հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նոր սարքը կարող է բարձրանալ մինչև 4.5 կմ, թռիչքային ժամանակը կազմում է 3.5 ժամ, ի զորու է կրել մինչև 8 կգ բեռ: Իրանական կողմի խոսքերով՝ ԱԹՍ-ն ունի երկու շարժիչ և երեք տեսախցիկ՝ պատկերի փոխանցման համար: Այն կարող է կիրառվել ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական պահանջների համար, ինչպիսիք են՝ սահմանների ու  ավտոճանապարհների վերահսկում, այրվող անտառների մոնիթորինգի իրականցում: Այս տարվա հունվարին Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին հայտարարել էր, որ շուտով կսկեն արտադրել ԱԹՍ-ներ՝ ծովային վերահսկում իրականցնելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *