Վրաստան կժամանի ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությունը

Փետրվարի 11-12-ը պաշտոնական այցով Վրաստան է այցելելու ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի պատվիրակությունը։ Պատվիրակությունը գլխավորելու է Կոմիտեի նախագահ գեներալ-լեյտենանտ Կնուդ Բարտելսը։

ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նախագահ Կնուդ Բարտելս

ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նախագահ Կնուդ Բարտելս

Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Փետրվարի 11-ին Կոմիտեի նախագահին Վրաստանում ընդունելու է զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն, այնուհետև հանդիպումներ են նախատեսված Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, ինչպես նաև վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։

Փետրվարի 12-ին Բարտլեսին արդեն կընդունի Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, որից հետո էլ ԳՇ պետն ու ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահը մամուլի ասուլիս կտան լրատվամիջոցների համար։

Նշենք, որ քննարկվելու են ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության, անվտանգության և այլ հարցեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *