Փետրվարի 6-ին ՀՀ Կառավարության նիստի օրակարգում որոշվեց Տավուշի մարզի Վազաշեն-Պառավաքար 3,2 կմ այլընտրանքային ավտոճանապարհի շինարարության համար հատկացնել ավելի քան 535 մլն ՀՀ դրամ։
Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության կայքը, 2014 թվականի պետբյուջեում կատարվել են վերաբաշխում, փոփոխություններ և լրացում` ավելի վաղ ընդունած որոշման մեջ։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը տեղեկացրել է, որ ճանապարհը կարող է շահագործման հանձնվել մինչև ամառ։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է արագացնել ճանապարհի կառուցման աշխատանքները՝ օգտվելով բարենպաստ եղանակից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին ադրբեջանական կողմը կրակել էր Տավուշի մարզի Բերդ-Իջևան ավտոճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով ՀՀ ԶՈւ 1 զինծառայող զոհվել էր, 3 հոգի՝ վիրավորվել։ Միջադեպից հետո ավտոճանապարհի Վազաշեն-Պառավաքար ու Պառավաքար-Բերդ հատվածները փակվել էին՝ անվտանգության աշխատանքներ կատարելու նպատակով։
Pingback: Վազաշեն-Պառավաքար այլընտրանքային անվտանգ ճանապարհի հանձնումը հետաձգվում է մինչև հոկտեմբերի 31-ը | Ռազմ.info
Pingback: Բացվել է Վազաշեն-Պառավաքար այլընտրանքային անվտանգ ճանապարհը | Ռազմ.info