Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի 49-րդ համազորային բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանման ավելի քան 400 զինծառայող վարժանքների է մասնակցում։ Ուսումնական վարժանքների համար օգտագործվում է 100 միավոր մարտական և հատուկ տեխնիկա։
Այս մասին հայտնում է ՌԴ ԶՈւ ՀՌՕ մամուլի ծառայությունը։
Այդ ստորաբաժանումը տեղակայված է Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում, ինչպես նաև Ադիգեայի և Կարաչայ-Չերքեզիա Հանրապետություններում։
Ռադիոտեխնիկական ստորաբաժանման զինծառայողները վարժանքների ընթացքում աշխատում են պայմանական հակառակորդի օդային թիրախներին փնտրելու և հայտնաբերելու ուղղությամբ։
Գործնական պարապունքների ընթացքում Օսա, Ստրելա-10, Տունգուսկա, Իգլա զենիթահրթիռային համալիրների հաշվարկները դիմագրավել են անհատական և խմբակային թիրախներին առանց մարտական կրակի։
Նախատեսվում է, որ ընթացիկ տարվա գարնան ամիսներին ստորաբաժանումը Կրասնոդարում կմասնակցի խոշոր զորավարժության, որի ժամանակ էլ զորային հակաօդային պաշտպանությունը մարտական հրթիռներ կարձակի։