Սիրիայում սպանված ադրբեջանցին միջազգային հետախուզման մեջ էր

Փետրվարի 5-ին ադրբեջանական կայքերի փոխանցմամբ հայտնի էր դարձել Սիրիայում Ուրֆան անունով զինյալի մահվան մասին։ Հրապարակվել էր նաև վերջինիս լուսանկարը։ Այսօր պարզ է դարձել, որ սպանվածը մի քանի տարի միջազգային հետախուզման մեջ է, և նրա մասին տեղեկություններ են առկաԻնտերպոլի կայքում։

Ինտերպոլի տվյալները՝ 39-ամյա Ուրֆան Աղջաբեկովի մասին

Ինտերպոլի տվյալները՝ 39-ամյա Ուրֆան Աղջաբեկովի մասին

Համաձայն Ինտերպոլի տվյալների՝ 39-ամյա Ուրֆան Աղջաբեկովն Ադրբեջանի Խուդաթի շրջանից էր, տիրապետում էր ռուսերեն, ադրբեջաներեն, ինչպես նաև փուշտու (Աֆղանստանի պետական լեզուներից մեկը) լեզուներին։ Մեղադրվում է «Ադրբեջանի ոստիկանության տվյալներով՝ Ադրբեջանի տարածքից դուրս, Ադրբեջանի սահմանադրությամբ ապօրինի համարվող հանցավոր ու զինված խմբավորումների ստեղծմանը և գործունեությանն աջակցելու, նրանց միանալու, ռազմական սարքավորումներով, զենք-զինամթերքով նրանց աջակցելու համար»։

Նշենք, որ 2014-ի սկզբից ի վեր Ադրբեջանի պատկան մարմինները բարձրաձայնում են Սիրիա մեկնող ադրբեջանցի զինյալների հարցի լրջության մասին։ Չնայած «Կովկասի մուսուլմանների» վարչության ղեկավար, Ալլահշյուքուր Փաշազադեի կոշտ հայտարարությունների, Ադրբեջանի ԱԳՆ-ի զգուշացումների՝ ադրբեջանցի, հիմնականում ծայրահեղ իսլամիստները սոցիալական կարիքից կամ իսլամիստական գաղափարներով տոգորված շարունակում են մեկնել Սիրիա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *