Աշխարհում զենքի խոշորագույն ներմուծողը Հնդկաստանն է

2007-2011թթ ընթացքում Հնդկաստանն աշխարհում եղել է զենքի ամենախոշոր ներմուծողը: Նման տեղեկություններ է փոխանցում Agence France-Presse-ը՝ հիմք ընդունելով՝ Խաղաղության խնդիրներն ուսումնասիրող Ստոկհոլմյան միաջազգային ինստիտուտի (SIPRI)՝ ներմուծող երկրների կողմից տրամադրված տվյալները:

Հնդկաստանին բաժին է ընկնում աշխարհում զենքի ներմուծման ընդհանուր ծավալի 10 տոկոսը: Հիմնականում Ռուսաստանից գնվել է 120 հատ Су-30МК,  տախտակամածային МиГ-29К կործանիչներ և 20 հատ Jaguar ռմբակոծիչներ՝ Մեծ Բրիտանիայից:

Երկրոդ տեղը զբաղեցնում է Հվ. Կորեան, որին բաժին է ընկնում գնումների 6 տոկոսը: Ցուցակը շարունակում են Չինաստանն ու Պակիստանը՝ 5-ական տոկոսներով, ապա Սինգապուրը՝ 4 տոկոսով: Հինգ առաջատարներին բաժին է հասնում աշխարհում զենքի ներմուծման 30 տոկոսը:

Ասիայի և Օվկիանիայի երկրները զենքի ներմուծման լիարժեք  առաջատարներն են: 2007-2011թթ. այդ տարածաշրջանին բաժին է ընկել զենքի ներմուծման 44 տոկոսը:

Զենքի ներմուծման ծավալներն այս ընթացքւմ բազմապատկել է Սիրիան, որի զենքի գնումները 2002-2011թթ. աճել են 580 տոկոսով, որից 72 տոկոսը ներմուծվել է Ռուսաստանից, 19 տոկոսը՝ Բելառուսից, 9 տոկոսը՝ Իրանից:

Արտահանման ծավալներով առաջատարն է ԱՄՆ-ն, որին հաջորդում են՝ Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան:

One response to “Աշխարհում զենքի խոշորագույն ներմուծողը Հնդկաստանն է

  1. Pingback: SIPRI-ն հրապարակել է սպառազիության առևտրի վերաբերյալ 2011 թվականի իր տվյալները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *