ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 5-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Հանդիպմանը համանախագահները ներկայացրել են Բաքվում իրենց հանդիպումների տպավորությունները և ՀՀ նախագահի հետ քննարկել արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի հետագա քայլերին վերաբերող հարցեր:
Սերժ Սարգսյանն ու համանախագահներն անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական շփման գծում հաճախակի դարձած զինադադարի խախտման դեպքերին՝ նման միջադեպերը մտահոգիչ համարելով բանակցային գործընթացի հետագա առաջընթացի համար: