Մեքսիկան ստացել է ուսումնական ինքնաթիռների երկրորդ խմբաքանակը

Մեքսիկայի օդուժը ստացել է 6 միավոր Beechcraft T-6C+ Texan II ուսումնական ինքնաթիռներ, որոնք մեքսիկական զինված ուժերը նախատեսում է պաշտոնապես ներկայացնել երկրի ռազմօդային ուժերի 99-ամյակի օրը՝ փետրվարի 10-ին։

Մեքսիկայի ռազմաօդային ուժերի T-6 Texan II ուսումնական ինքնանթիռը

Մեքսիկայի ռազմաօդային ուժերի T-6 Texan II ուսումնական ինքնանթիռը

Ուսումնական ինքնաթիռների առաջին 6 միավորանոց խմբաքանակը, ըստ Ջեյնսռազմական հանդեսի, Մեքսիկայի զինուժը ստացել է դեռևս 2012-ին։ Դրանք տրվել են ռազմաօդային ուժերի ռազմավարական գործողությունների ռազմական դպրոցին (EMAATFA), որը տեղակայված է Մեքսիկայի՝ ԱՄՆ-ին սահմանակից Չիվուավուա նահանգում:

Երկրորդ խմբաքանակի 6 ինքնաթիռներից 4-ը զինված ուժերը կհատկացնի նույն դպրոցին, իսկ մյուս 2-ը կփոխանցի Խալիսկո նահանգի ուսումնական էսկադրիլիային, որտեղ ինքնաթիռները կփոխարինեն Pilatus PC-7 ուսումնական ինքնաիթռներին։

T-6C+ Texan II ուսումնական ինքնանթիռները նախատեսված են անձնակազմի ուսուցման համար։ Առաջին անգամ ներկայացվել են 2001-ին։ Ներկայումս այս ինքնաթիռներն առկա են աշխարհի շուրջ 10 երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Կանադայի ու Իսրայելի սպառազինությունում։

Ինթնաթիռի անձնակազմը 2 հոգի է։ Ինքնաթիռի սեփական զանգվածը շուրջ 2,1 տոննա է, առավելագույն թռիչքային զանգվածը՝ շուրջ 2,9 տոննա։ Տեղադրված է 1100 ձիաուժանոց շարժիչ, որի միջոցով ինքնաթիռը կարողանում է զարգացնել մինչև 586 կմ/ժ արագություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *