Ռուսաստանում՝ Ուլյանովսկում ձերբակալել են ֆիզկուլտուրայի ուսուցչուհուն: 48-ամյա կինը դպրոցի սպորտդահլիճը վերածել է իսկական զինապահեստի: Ոստիկանության ներկայացուցիչները նրա աշխատավայրում՝ դպրոցի սպորտդահլիճում, գտել են տարբեր տրամաչափերի շուրջ հարյուր փամփուշ, դետոնատորներ և ձեռքի նռնակների համար նախատեսված պայթուցիչներ:
Ուսուցչուհին ասել է, որ ամբողջը ժառանգել է ամուսնուց: Նա նաև նշել է, թե իբրև զինամթերքը գտել է ամառանոցը վերանորոգելիս և որոշել է, որ դպրոցն ամենահարմար տեղն է դրանք պահելու համար:
ՆԳՆ տեղի ներկայացուցիչ Վիկտորյա Բերեժկովան հայտնել է, որ փաստի առթիվ ստուգումներ են իրականացվում, բացահայտվում են այն անձիք, ովքեր որևէ կապ ունեն դեպքի հետ, քննվում են քրեական գործի հարուցման մանրամասները՝ ՌԴ Քր. Օրենսգրքի 222 հոդվածի համաձայն: Ներկայումս զինամթերքը գտնվում է ՌԴ ՆԳՆ ստորաբաժանումում և քննվում է դրա պիտանելիության մակարդակը: Հայտնում է vesti.ru-ն:
Pingback: Հայտնաբերված արկղում զինամթերք է եղել | Ռազմ.info