ԱՄՆ-ն Պարսից ծոցում կրկնապատկում է ականահան նավերի թիվը

ԱՄՆ-ն որոշել է Պարսից ծոցում ավելացնել իր ականահան նավերի թիվը: Ներկայումս այնտեղ գտնվող 4 ականահան նավերին («Սկաուտ», «Գլադիատոր», «Արդենտ», «Դեկստրո») կմիանան ևս 4-ը («Սենտրի», «Սևաստեյտոր», «Ուորրիոր», «Պայոնիր»)՝ Սան-Դիեգո ռազմաբազայից և չորս ականահան  ուղղաթիռ:

Նավերը տարածաշրջան կհասնեն տեղափոխող նավի միջոցով, ոչ շուտ, քան մայիսին: Սան-Դիեգո ռազմաբազայում կմնան միայն երկու ականահաններ, ևս չորսը կշարունակեն գտնվել Ճապոնիայում: Պարսից ծովում նավերը կտեղակայվեն Բահրեյնում, իսկ ուղղաթիռների տեղակայման հետ կապված հստակ վայր չի նշվում. Բահրեյնից մինչև Օրմուզի նեղուց մոտ 740 կմ է, իսկ ականահան ուղղաթիռների տեղակայման համար նախատեսված նավը մոտ մի ամիս առաջ է վերազինման կանգնել: Ուղղաթիռները կարող են տեղակայվել ունիվերսալ դեսանտային նավերի կամ ավիակիրների վրա, բայց դա կսահմանափակի վերջիններիս մանևրունակությունը և չի բացառվում, որ բազա կխնդրեն ԱՄԷ-ից կամ Օմանից:

Բացի այդ, պատրաստ չէ LCS (նոր կառուցվող ամերիկյան ծովափնյա նավեր են) տիպի նավի համար նոր  ականահան սարքավորումը և հնարավոր է, որ ամերիկացիները դաշնակիցների օգնության կարիք ունենան:

Հատկանշական է, որ Բրիտանիան տարածաշրջանում ևս ունի մի քանի ականահան նավ, դիրքերը կփորձի ամրացնել նաև Ֆրանսիան, հետ չեն մնա նաև ԱՄՆ մյուս դաշնակիցները: Արդյունքում, Պարսից ծոցում միասին կլինեն շուրջ 15 ականահան նավ, նմանատիպ 10 ուղղաթիռ և տարածաշրջանում կմնան ողջ տարվա ընթացքում:

3 responses to “ԱՄՆ-ն Պարսից ծոցում կրկնապատկում է ականահան նավերի թիվը

  1. Pingback: Ավիակիրային աժիոտաժ Պարսից ծովի շուրջ. պարզաբանումներ | Ռազմ.info

  2. Pingback: Իրանի խորհրդարանը քննարկում է Հորմուզի նեղուցի փակման մասին օրինագիծը | Ռազմ.info

  3. Pingback: Պարսից ծոցում ականազերծման զորավարժություններ են ընթանում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *