Ամերիկյան տեղեկատվական տեխնոլոգիաների խոշորագույն ընկերությունները հրապարակել են 2013-ի առաջին կիսամյակում ԱՄՆ հատուկ ծառայությունների հարցումերի քանակն օգտատերերի անձնական տվյալների վերաբերյալ:
Թվով ամենամեծ հարցումներն արվել են Yahoo ընկերությանը: Այս մասին հաղորդում է Agence France-Presse լրատվական գործակալությանը:
Ըստ այդմ, Microsoft ընկերությանը 2013-ի հունվար-հունիս ամիսներին հատուկ ծառայություններն արել են շուջ 16 000 հարցում, Google-ին՝ 10 000, Facebook-ին՝ 6 000, իսկ Yahoo-ին՝ 30 000 հարցում: Օգտատերերի մասին տեղեկությունների տրամադրումը թույլատրվում է արտաքին հետախուզության մասին ԱՄՆ օրենքով:
Տվյալները հնարավոր է եղել հրապարակել ԱՄՆ արդարադատության նախարարության հետ ձեռքբերված համաձայնության շնորհիվ: Վիճակագրությունում ներկայացված են այն հարցումները, որոնք արվել են ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) և Ազգային անվտանգության գործակալության կողմից՝ դատարանի համապատասխան թույլտվությամբ: Ըստ գործող օրենքի, տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություններին թույլատրվում է հարցումների մասին տեղեկատվությունը հրապարակել միայն վեց ամիս անց՝ չնշելով օգտատերերին, որոնց վերաբերել են այդ հարցումնրը:
Նշենք, որ 2013-ի հուլիսին Microsoft, Google, Yahoo, Facebook և Linked-In ընկերությունները դիմել էին դատարան՝ պահանջելով թույլտվություն, որ հայտարարվի այդ ընկերությունների և ԱՄՆ հատուկ ծառայությունների միջև համագործակցության մասին, ինչպես նաև ներկայացվի վիճակագրություն, որոնք կարտացոլեն այդ ծառայություններից ստացած հարցումների քանակը կապված օգտատերերի անձնական տվյալների հետ:
Նշենք նաև, որ 2014-ի հունվարին հատուկ ծառայությունների կողմից արվող հարցումների թափանցիկությանը կողմ արտահայտվեց նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: