Ադրբեջանի Միլլի մեջլիսը փետրվարի 3-ին վավերացրել է «Անվտանգության ոլորտում Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցության համաձայնագիրը»։ Համաձայն այդ փաստաթղթի՝ կողմերը, ելնելով ազգային շահից և ըստ միջազգային կոնվենցիաների, պարտավորվում են համագործակցել միջազգային հանցավորության, մասնավորապես՝ ահաբեկչության, ապօրինի ներգաղթի, կազմակերպված հանցավորության, թրաֆիքինգի, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում։
Բացի այդ, Միլլի մեջլիսը նույն օրը վավերացրել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև աշխատանքային միգրացիայի համաձայնագիրը։