Իսրայելցի կապիտանին սխալմամբ սպանել է ծառայակիցը

Վիճելի տարածք համարվող Գազայի հատվածում փետրվարի 4-ին սպանվել է իսրայելցի զինծառայող, ընդ որում՝ նրան սպանել են ոչ թե պաղեստինյան ուժերը, այլ ծառայակիցները, համաձայն պաշտոնական վարկածի՝ անզգուշության պատճառով։

Ինչպես հաղորդում է Haaretz իսրայելական թերթը, սահմանի հսկման ժամանակ իսրայելցիները նկատել են կասկածելի շարժ և սխալմամբ կրակել կապիտան Թալ Նահմանի ուղղությամբ։

Թերթի տեղեկություններով՝ հսպանության համար կասկածվող զինծառայողը պնդում է, որ հետևել է անվտանգության կանոններին, ձայն է տվել, պատասխան չի ստացել, ուստի հարկադրված է եղել մի քանի անգամ կրակել։ Ներկա դրությամբ քննիչները փորձում են պարզել՝ արդյոք զինծառայողը օդ է կրակել, թե հենց նպատակադրված կապիտանի ուղղությամբ։ Բացի այդ, ոչ պաշտոնական տավյալներով՝ կրակող զինծառայողը կրակ բացելու հրաման չի ստացել։

Նկատենք, որ համանման միջադեպերը հազվադեպ են պատահում իսրայելական բանակում։ Առավել աղմկահարույց էր 2011-ի միջադեպը, երբ սերժանտ Նադավ Ռոթենբերգը մահացել էր, ևս 4 զինծառայող վնասվել էին ականի պայթյունի հետևանքով։ Հետաքննությունը պարզել էր՝ ականը պայթել էր համակարգչային ծրագրի խափանման պատճառով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *