Իրանը ցուցադրել է իր նոր Fateh սուզանավը (վիդեո)

Օրերս Իրանում նշել են իսլամական հեղափոխության 35-րդ տարելիցը, ինչի շրջանակներում էլ իրանական հեռուստաընկերության աշխատակիցներին առաջին անգամ ցուցադրվել է և թույլ է տրվել նկարահանել Fateh (Ֆաթեհ) անունը կրող սուզանավը։Այն առաջին լիարժեք իրանական արտադրության սուզանավն է, նախատեսված է Իրանի իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի ռազմածովային ստորաբաժանումների համար։

Fateh սուզանավ

Fateh սուզանավ

Նկատենք, որ 2013-ի նոյեմբերի վերջին «Ջեյնս» ռազմական վերլուծական հանդեսը հաղորդել էր՝ հոկտեմբերի 27-ին արված արբանյակային լուսանկարում երևում է՝ Bostanu Shipyard նավաշինարանից ջուրն է իջեցվել նոր սուզանավ։ Այդ ժամանակ էլ ենթադրություններ առաջ քաշվեցին, որ դա Fateh-ն է։։

Հավելենք, որ դիզելային-էլեկտրական շարժիչով սուզանավը կառուցվել է պետական նավաշինական Iran Shipbuilding & Offshore Industries Complex ընկերության՝ ենթադրաբար Պարսից ծոցի ափին տեղակայված նավաշինարանում։
Սուզանավն ունի 600 տոննա ջրատարողություն, մոտ 40.5 մ երկարություն, այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հայտնի է նաև, որ Fateh ընտանիքի մեկ այլ սուզանավ է կառուցվում Կասպից ծովում։

2 responses to “Իրանը ցուցադրել է իր նոր Fateh սուզանավը (վիդեո)

  1. Pingback: Իրանը հայտարարել է նոր սուզանավերի և էսկադրոնային ականակիրների ստեղծման մասին | Ռազմ.info

  2. Pingback: Իրանը սուզանավ և ականակիր նավ կներկայացնի | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *