Պատրաստ է Բոլիվիայի՝ Չինաստանին պատվիրած առաջին ուղղաթիռը

Չինական լրատվակայքերում տարածվել է 2014-ի հունվարին արված լուսանկար, որում պատկերված է Բոլիվիայի ռազմաօդային ուժերի պատվիրած չինական H425 ուղղաթիռը՝ չինական ուղղաթիռաշինական ձեռնարկությունում: Լուսանկարից կարելի է եզրակացնել, որ Բոլիվիայի պատվիրած վեց ուղղաթիռներից առնվազն առաջինն արդեն պատրաստ է:

Բոլիվիայի պատվերով կառուցված H425 ուղղաթիռը Չինաստանի գործարանում

Բոլիվիայի պատվերով կառուցված H425 ուղղաթիռը Չինաստանի գործարանում

Պատվիրված H425-ը չինական Z-9 ուղղաթիռի ձևափոխված տարբերակն է, որի վրայից հանված են սպառազինության տարրերը: Բոլովիայի ռազմաօդային ուժերում (ՌՕՈւ) ուղղաթիռն օգտագործվելու է փոքրաքանակ անձնակազմի տեղափոխման և օդային հետախուզության համար:

Դեռևս 2011-ի հունիսին Բոլիվիան ու Չինաստանը կնքեցին 108 միլիոն ամերիկյան դոլար արժողությամբ պայմանագիր, որով չինական կողմը պետք է պատվիրատուին մատակարարի ուղևորատար МА60 երկու ինքնաթիռ և H425 վեց ուղղաթիռ: Այս գործարքի շնորհիվ Բոլիվիայի ՌՕՈւ կազմում կձևավորվի առաջին լիարժեք ուղղաթիռային ստորաբաժանումը: Ներկայումս այդ երկրի ՌՕՈւ-ն համալրված է միայն բեռնատար և ուսումնական ինքնաթիռներով, իսկ ռազմական միակ ուղղաթիռը շահագործվում է դեռևս 1980-ից:

Ռազմաօդային ուժերի համալրման գործընթացը Բոլիվիայում մեկնարկել է համեմատաբար վերջերս: 2013-ի հուլիսին ՌՕՈւ-ն ստացավ Robinson R44 ուսումնական երկու ինքնաթիռ, իսկ Չինաստանն էլ կմատակարարի Н425 ուղղաթիռները: Ակնկալվում է, որ դրանց փոխանցումը պատվիրատուին կսկսվի 2014-ի մարտին:

Նշենք, որ H425 ուղղաթիռը կարող է տեղափոխել 9 ուղևոր, առավելագույն արագությունը 305 կմ/ժ է: Թռիչքի առավելագույն հեռավորությունը՝ 1000 կմ: Ուղղաթիռը մեկ լիցքավորումով կարող է օդում մնալ մինչև 5 ժամ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *