ԱՄՆ Ռազմական գնումների գործակալությունը BAE Systems ընկերության հետ նոր տեխնիկական զրահաբաճկոնների գնման պայմանագիր է կնքել: Պայմանագիրը ԱՄՆ ՊՆ-ի վրա կարող է նստել 267 մլն դոլար:
Զրահաբաճկոնների 48 մլն դոլարի առաջին խմբաքանակը կտրամադրվի 2013թ. փետրվարին: Պայմանագրի համաձայն՝ կհատկացվեն ոչ միայն սովորական, այլև որակական փոփոխության ենթարկված զրահաբաճկոններ:
Սովորական զրահաբաճկոններն ունեն կոշտ վահաններ և փափուկ ներդիրներ, որոնք կարող են չեզոքացնել փամփուշտի և բեկորների ազդեցությունը: Դրանց նորացված տարբերակները 2.7 կգ-ով ավելի քիչ են կշռում և զինծառայողներին առավել ազատ շարժվելու և այն արագ հանելու հնարավորություն են տալիս: Ընկերության կայքի հավաստմամբ՝ զրահաբաճկոնները կարող են պաշտպանել 7.62 մմ տրամաչափի գնդակներից:
ԱՄՆ Բանակը այդ զրահաբաճկոնները փորձարկել է դեռևս 2009թ.-ին: Ավելի վաղ հայտնվել էր, որ նախատեսվում է ցամաքային զորքերի համար ձեռք բերել 75.000 հատ լավ որոկի զրահաբաճկոն: