Ադրբեջանի Գանձակի շրջանի Մեհսեթի ավանում տեղակայված զորամասի հանրակացարանում փետրվարի 3-ին պայթյուն է գրանցվել։ Դրա հետևանքով տուժել են քաղաքացիական անձինք. 26-ամյա Քենուլ Հասանովան, 70-ամյա ԼեյլաՀասանովան, Գաբիլ Բահշիևը, 2-ամյա երեխան տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Գանձակ քաղաքի բժշկական կենտրոն։
Ներկայումս հետաքննվում են պայթյունի պատճառները։ Զորամասից չեն մեկնաբանել պատահարը։