ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելելու է Հայաստան

Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով փետրվարի 4-ին Հայաստան է ժամանելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորած պատվիրակությունը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժա

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժա

Այս մասին հայտնում է ԱԱԽ մամուլի ծառայությունը։

Նրանք Հայաստանում կլինեն փետրվարի 3-4-ը։ Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ։

Նիկոլայ Բորդյուժային ուղեկցում է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Ալեքսանդր Ստուդենիկինը։

ՀԱՊԿ-ն ստեղծվել է ԱՊՀ երկրների կողմից 1992-ի մայիսի 15-ին։ Այժմ ՀԱՊԿ անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *