ՀՀ խաղաղապահները Գերմանիայում մասնակցել են բազմազգ զորավարժությանը

2014-ի հունվարի 13-ից փետրվարի 2-ը ՀՀ զինված ուժերի 75 հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը Գերմանիայում տեղակայված ԱՄՆ զինված ուժերի ուսումնավարժական կենտրոնում մասնակցել է «Կոսովոյի ուժեր» ծրագրի շրջանակներում կազմակերպված հերթական բազմազգ զորավարժությանը։

Խաղաղապահները մասնակցել են բազմազգ զորավարժությանը

Խաղաղապահները մասնակցել են բազմազգ զորավարժությանը

Հայկական ստորաբաժանման տեղափոխումը Հայաստանից Գերմանիա և հակառակ ուղղությամբ իրականացվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռներով:

Զորավարժությանը հայկական ստորաբաժանման հետ միասին մասնակցում էին նաև ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ռումինիայի, Պորտուգալիայի, Սլովենիայի, Ալբանիայի և այլ երկրների զինված ուժերի ստորաբաժանումներ:

Զորավարժությունից

Զորավարժությունից

Զորավարժության նպատակն էր Կոսովոյին նմանեցված պայմաններում իրականացնել մասնակից երկրների զինված ուժերի ստորաբաժանումների կողմից խաղաղարար, կայունացման գործողությունների, ամբոխի կառավարման, պարեկային ծառայության իրականացման և այլ վարժանքներ ու բարձրացնել մասնակից երկրների զինված ուժերի խաղաղապահ կարողությունների և փոխգործակցելիության մակարդակը։

Վարժանքները շարունակվում են

Վարժանքները շարունակվում են

Առաջին անգամ նշված զորավարժության շրջանակներում անցկացվել է նաև կրակի հաղթահարման վարժանք։

Կոսովոյի առաքելությանը հայաստանցի խաղաղապահները մասնակցում են 2004 թվականից` սկզբում հունական, իսկ 2012 թվականի հուլիսից` ամերիկյան հրամանատարության ներքո։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *