Հակառակորդը վերջին օրերին 8 զոհ է ունեցել. ՊԲ

Պաշտպանության բանակը հաղորդագրությամբ անդրադարձել է հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան և հարավարևելյան սահմանահատվածում արձանագրված դիվերսիոն գործողություններով մեկնարկած լարվածությանը։

Ըստ ՊԲ-ի՝ Ադրբեջանն անցած օրերին հայկական զինուժի դիրքապահների ուղղությամբ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ է կիրառել, առաջնագծի մի շարք հատվածներ էր դուրս բերել որոշակի քանակությամբ ծանր զրահատեխնիկա։

Հայ զինծառայողը՝ դիրքերում

Հայ զինծառայողը՝ դիրքերում

Այս ընթացքում Պաշտպանության բանակն ունեցել է երկու կորուստ։ Նույն ժամանակահատվածում ադրբեջանական բանակը տվել է 8 զոհ, երկու տասնյակից ավելի վիրավոր և որոշ քանակությամբ հատուկ նշանակության սպառազինություն, տեղեկացնում են ՊԲ-ից:

Միաժամանակ հակաօդայինները առաջնային գծից շուրջ 30-35 կմ հեռավորության վրա՝ Ադրբեջանի օդային տարածքում, հավաստանշել են հակառակորդի օդուժի ուսումնամարտական թռիչքներ և հետևել դրանց ուղերթին մինչև վայրեջք։

ՊԲ-ն հավելում է, որ չնայած առաջնային գծում լարվածության պահպանմանն ուղղված ադրբեջանական կողմի փորձերին, այդուհանդերձ, արձանագրված փաստերից կարելի է եզրակացնել, որ Պաշտպանության բանակի առաջապահ ուժերը շարունակում են հանդես գալ թելադրողի դերում և հարկ եղած դեպքում իրենց կամքը պարտադրել հակառակորդին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *